Հայաստանի եւ Ռուսաստանի իրավապայմանագրային դաշտը համալրվել է նոր փաստաթղթերով։ Այս մասին ապրիլի 7-ին Երեւանում լրագրողներին ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ռուսաստանցի գործընկեր Դմիտրի Մեդվեդեւը հետ համատեղ հայտարարության ժամանակ։
Քննարկվել է հարցերի այնպիսի լայն շրջանակ, ինչպես տնտեսությունը, էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, մարդասիրական համագործակցությունը, մշակույթը, եւ իրավապայմանագրային դաշտը համալրվել է նոր փաստաթղթերով։
Կողմերը նշել են Վերին Լարս անցակետի անխափան աշխատանքի կարեւորությունը։ «Հատկապես ընդգծվել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի գործունեության եւ կանոնավոր նիստերի կարեւորությունը»,- ընդգծել է ՌԴ վարչապետը։





























