ՌԴ կառավարությունը պատրաստ է իրականացնել դեպի Հայաստան այցելությունների համար արտասահմանյան անձնագրերի չեղարկման մասին հայկական կողմի նախաձեռնությունը։ Այս մասին ապրիլի 7-ին Երեւանում լրագրողներին ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայ գործընկեր Հովիկ Աբրահամյանի հետ մամուլի համար արված համատեղ հայտարարության ժամանակ։
«Մենք քննարկել ենք ներքին ռուսական անձնագրերը դեպի Հայաստան այցելությունների համար օգտագործելու մասին հայ գործընկերների առաջարկը։ Այդ նախաձեռնությունը վկայում է մեր ժողովուրդների միջեւ հարաբերությունների հատուկ բնույթի մասին, եւ մենք բնականաբար պատրաստ ենք իրականացնել այդ նախաձեռնությունը»,- ասել է Մեդվեդեւը։





























