Արցախում պաշտպանության նախարարության օպերատիվ իրազեկման կենտրոնում այս պահին ընթանում է Պաշտպանության բանակի ներկայացուցչի մամուլի ասուլիսը:

Նշենք, որ հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով չորս օր շարունակված թեժ մարտերի հանդեպ տեղական եւ միջազգային հանրության հետաքրքրությունը՝ ԼՂՀ պաշտպանության բանակի նախաձեռնությամբ ստեղծվել է օպերատիվ իրազեկման կենտրոն, որը ամեն օր երեկոյան ներկայացնում է առաջնագծում տեղ գտնող զարգացումների մասին կանոնավոր եւ օբյեկտիվ տեղեկատվություն: