Ապրիլի 7-ին, ժամը 20.25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Առինջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես E320» մակնիշի 99 PP 994 (վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Շ.) եւ «Օպել Վեկտրա» մակնիշի 34 RD 222 (վարորդ՝ 1990 թ. ծնված Ն. Ս.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով վրաերթի է ենթարկվել 1 գլուխ մանր եղջերավոր անասուն (ոչխար): Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: