«Ռոսավիացիան» ավիաընկերություններին կարգադրել է ստուգել «Բոյինգի» իր օդաչուների՝ երկրորդ պտույտի գնալու հմտությունները, նաեւ նրանց հետ մշակել օդանավը բարդ տարածական դրությունից հանելու մանրեւրը:
Տեսական դասընթաց անցնելուց հետո «Բոյինգ» օդանավերի բոլոր ռուս օդաչուներին արդեն տրենաժորների վրա կսովորեցնեն ձախողված վայրէջքից հետո « ձեռքի ռեժիմով տարբեր բարձրություններից» երկրորդ պտույտի անցնելու մեթոդաբանությունը: «Կոմերսանտը» հայտնում է, որ այս միջոցառումները ձեռնարկվել են Դոնի Ռոստովի օդանավակաայանում ընկերության օդանավի վթարից հետո:
Դուբայից Դոնի Ռոստով թռչող օդանավը մարտի 19-ին վթարի էր ենթակվել Ռոստովի միջազզգային օդանավակայանում վայրէջք կատարելու ժամանակ: Նախնական տվյալներով օդանավը չի կարողացել առաջին փորձից վայրէջք կատարել ու երկրորդ պտույտին է գնացել, հետո էլ՝ երրորդին: Մոտ 900 մ բարձրության վրա ժամում ավելի քան 400 կմ արագությամբ ու գրեթե ուղղահայաց բախվել է գետնին՝ թռիչքուղուց դուրս: Ավիավթարի հետեւանքով 62 մարդ է զոհվել: Քննությունը երկու վարկած է դիտարկում՝ օդանավի կառավարման սխալ ու տեխնիկական անսարքություն:





























