Ապրիլի 8-ի ժամը 16:15-ի դրությամբ մարտական գործողություններն ամբողջովին դադարեցնելու մասին պայմանավորվածության խախտման դեպքեր չեն գրանցվել: Այս մասին հայտնել է ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:
Սենոր Հասրաթյանը հայտնել է, որ դեռ տեղեկություններ չունի այն մասին արդյոք սկսվել է զոհվածների մարմինների հայտնաբերման ու դուրս բերման գործընթացը:
Ավելի վաղ հայտնել էին, որ ըստ պայմանավորվածության, կողմերը ժամը 15:00-ից մինչեւ 20:00-ն կդադարեցնեն ցանկացած տեսակի մարտական գործողությունները զոհվածների դիերը հայտնաբերելու ու դուրս բերելու գործընթացը կազմակերպելու համար: Գործընթացը համակարգում են ԵԱՀԿ-ն ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն:





























