Ապրիլի 9-ին, ժամը 11.30-ին մարդասիրական պաշարով բեռնված ավտոշարասյունը ՀՀ ԱԻ նախարարությունից կուղեւորվի Արցախ: Նախնական տվյալներով՝ շարասյունը կազմված է լինելու 9 բեռնատար մեքենայից, որոնցից երկուսը սառնարանային են:

Ապրիլի 7-8-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակեց հյուրընկալել Արցախին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու պատրաստ անհատ քաղաքացիներին ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Ինչպես նշել էինք, առաջին պատրաստակամներից էին ԱԻՆ աշխատակիցները: Իրականացվել է դրամահավաք, ինչպես նաեւ՝ հավաքվել են պարենային, բժշկական եւ նյութական այլ պաշարներ: Մեծ ակտիվություն են ցուցաբերել Երեւան քաղաքի փրկարարական վարչության եւ Ազգային օդագնացների ֆեդերացիայի անձնակազմը:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության միջոցներով հավաքվել է

• Մսի պահածո` 10 արկղ

• Մակարոն` 20 պարկ

• Մակարոն` 7 արկղ

• Խտացրած կաթ` 23 արկղ

• Հավկիթ` 10 արկղ

• Ջուր` 50 արկղ

• Ալյուր` 10 պարկ

• Շաքարավազ` 10 պարկ

• Սուրճ` 5 արկղ

• Հրուշակեղեն` 36 արկղ

• Կերակրի աղ` 1արկղ

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների նախաձեռնությամբ ԼՂՀ կուղարկվի թեյ, սուրճ, հրուշակեղեն, ծխախոտ:

Շենգավիթ վարչական շրջանի դպրոցների աշակերտների կողմից հավաքվել են սննդամթերք եւ խաղալիքներ՝ ԼՂՀ Մարտակերտի եւ Մարտունու շրջանների երեխաների համար: Երեւանի Ստեփան Լիսիցյանի անվան թիվ 34 հիմնական եւ Երեւանի Արգենտինյան հանրապետության թիվ 76 հիմնական դպրոցների միջոցներով հավաքվել է համապատասխանաբար` 15 եւ 19 արկղ հագուստ, հրուշակեղեն, ծխախոտ, ներքնազգեստ, թեյ, սուրճ, խտացրած կաթ եւ պահածոներ:

«Աջակցենք սահմանամերձ համայնքներին» քաղաքացիական նախաձեռնության կողմից Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով հավաքվել եւ ՀՀ ԱԻՆ է բերվել

• զինվորական հագուստ-41 արկղ

• հրուշակեղեն-87 արկղ

• պահածո, խտացրած կաթ-81 արկղ

• երշիկ - 5 արկղ

• հյութ - 3 արկղ

• հիգիենայի պարագաներ-14 արկղ

• բետադին հեղուկ-1 արկղ

• մակարոն-18 արկղ

• ջրեղեն-152 արկղ

• դեղորայք-29 արկղ

• ծխախոտ – 8արկղ

• սուրճ – 5 արկղ

• քաղաքացիական հագուստ – 54 արկղ

• շան կեր – 8 արկղ

• քնապարկ – 48 արկղ

• ծածկոց – 1 արկղ

• փաթեթ զինվորներին – 107 արկղ

• ընտանեկան փաթեթներ – 25 արկղ

Ներկայացնենք նաեւ այլ ընկերությունների, ՀՀ քաղաքացիների եւ անհատների կողմից ԼՂՀ-ին ցուցաբերած մարդասիրական օգնության տվյալները`

Հայ Ինկասացիա ՓԲԸ

• մանրաձկան պահածո – 384 միավոր

• խտացրած կաթ – 90 միավոր

• սուպ - 800 միավոր

• հրուշակեղեն – 756 միավոր

• թռչնի մսից պաշտետ – 96 միավոր

• մանրափաթեթ սուրճ – 800 միավոր

• ջրեղեն – 100 միավոր

ԵՊՀ աշխատակիցներ

• պահածո – 2 արկղ

• ծխախոտ – 1 արկղ

• սննդամթերք – 4 արկղ

• ամբուլատոր պարագաներ – 1 արկղ

• հիգիենայի միջոցներ – 1 արկղ

Անհատ քաղաքացիներ` Լիդա Սիմոնյան, Արմեն Հովակիմյան (12 արկղ խնձոր), Արմեն Արշակյան (Թեյ, սուրճ, ծխախոտ), Աշոտ Ղազարյան (720 միավոր հավկիթ)

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն

• Սննդամթերք - 1 արկղ,

• Ծխախոտ - 1 արկղ

«Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» - սննդամթերք` 28 արկղ

Եվրոպական համալսարան, լեզվաբանական ֆակուլտետ – սննդամթերք` 1 արկղ, հիգիենայի պարագաներ:

Թիվ 132 դպրոց, 8-րդ դասարան – սննդամթերք` 1 արկղ

Սարգիս Հովսեփյանի անվան կարատեի դպրոց, Լուկաշին 2-րդ փողոցի բնակիչներ - սննդամթերք, ծխախոտ` 9 արկղ, հագուստ` 2 արկղ

Թագուհի Ագլինցյան – հագուստ` 1 տոպրակ

Մարիա Միրզոյան – հագուստ` 2 տոպրակ

Երեւանի Պ. Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոց ՊՈԱԿ - հրուշակեղեն, թեյ, սուրճ, հագուստ, հիգիենայի պարագաներ` 33 արկղ

Երեւանի Տ. Շեվչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց – սննդամթերք` 15 արկղ

Մայա Գալստյան – ծխախոտ` 4 արկղ /2000 հատ/, մսի պահածո տուփ` 25/1000 միավոր/

«Գոռհակ Թրեյդ» ՍՊԸ - խտացրած կաթ` 20արկղ/900 հատ/, ձկան պահածո` 20 արկղ, շաքար` 20 պարկ, նրբերշիկ` 150 արկղ

«Էկոմիքս» ՍՊԸ – Լատեքս (ներկ)` 20 միավոր, ներկ` 8 միավոր

Առաջիկայում եւս ՀՀ տարբեր մարզերից եւ կազմակերպություններից ՀՀ ԱԻՆ վարչական շենք կհասցվեն տարաբնույթ սննդամթերք, հագուստ, դեղորայք եւ այլ ապրանքներ:

[18:43:44] Artak: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական օգնությունը համակարգելու, հաշվառելու, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով պարենային, բժշկական եւ նյութական այլ պաշարների կուտակման գործընթացը եւ նպատակային օգտագործման կազմակերպումը վերապահվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Սիրելի հայրենակիցներ, օգնություն ցուցաբերել ցանկացող բոլոր պետական, հասարակական եւ մասնավոր կառույցները, կազմակերպությունները եւ անհատները կարող են դիմել ՀՀ ԱԻ նախարարություն` ք. Երեւան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8 հասցեով կամ զանգահարել 060 44-03-35, 010 31-78-57, 099 31-71-12 հեռախոսահամարներով:

Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԻ նախարարությունը կկազմակերպի նաեւ տրամադրվող մարդասիրական օգնության տեղափոխումը ձեր նշած վայրից ընդհանուր հավաքատեղի:

Կազմակերպությունների, անհատների եւ առաքվող ապրանքի մանրակրկիտ ցանկը կհրապարակվի: