Ոճային Marie Claire ամսագիրը արգելվել է Թաիլանդում, որովհետեւ քննադատություն էր խարունակում միապետի հասցեին, հայտնում է  Gazeta-ն` վկայակոչելով Sky News-ին:

Նշվում է, որ ամսագրի 2015-ի նոյեմբերի բոլոր համարները ոստիկանության կողմից առգրավվել են եւ ոչնչացվել:   

Ոստիկանությունը պնդում է, թե ամսագրում քննադատություն կա թաիլանդական գահի ժառանգորդ Մահի Վաչիրալոնգկորննայի հասցեին, իսկ հրապարակումը խարխլում է «ազգային անվտանգությունը, խաղաղությունն ու կարգը, ինչպես նաեւ ժողովրդի բարոյականությունը»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թաիլանդից տղամարդուն մոտ  37 տարվա ազատազրկում է սպառնում այն բանի համար, որ սոցցանցերում ծաղրել է Փհումիպիոն Ադուլյադետայի շանը: