Հանրապետության տարածքում ապրիլի 11-ին՝ ժամանակ առ ժամանակ, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:

Քամին՝ հարավ-արեւմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ:

Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում ապրիլի 11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +7+9, իսկ վաղը ցերեկը՝ +18+20 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +11+16,

Կոտայքում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +11+16,

Գեղարքունիքում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +11+16,

Լոռիում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +13+17,

Տավուշում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +14+17,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +11+16,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +16+19,

Արարատում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +16+20,

Արմավիրում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +16+20,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +11+16,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +16+20,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +16+20,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +13+17,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +12+16։