Աֆղանստանում ապրիլի 10-ին 6.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Ըստ ՌԻԱ Նովոստիի, ստորգետնյա ցնցումները գրանցվել են Հինդուկուշ նահանգի Աշքաշամ քաղաքից 50 կմ դեպի հարավ: Երկրաշարժի օջախը գտնվել է 211 կմ խորությամբ:

Ականատեսները հաղորդել են երկրի մայրաքաղաք Քաբուլում ուժեղ երկրաշարժի մասին: Ցնցումները զգացվել են նաեւ Հնդկաստանի եւ Պակիստանի մայրաքաղաքներում:

Հնարավոր տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ դեռեւս չեն հաղորդվում: