Վրաստանի եւ Ռուսաստանի տնտեսական հարաբերությունները զարգանում են։ Մոսկվան Թբիլիսիի համար նշանակությամբ երկրորդ առեւտրային գործընկերն է։ Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանը հիմա Վրաստանի երկրորդ առեւտրային գործընկերն է։ Եթե վերցնենք արտասահմանյան երկրների թվում վրացական արտադրանք ներկրողներին, ապա մենք 5-րդ ենք»
Դա, ըստ իս, շատ լավ է։ Նման ցուցանիշներ ենք գրանցել մեկուկես-երկու տարվա ընթացքում Մոսկվայի եւ Թբիլիսիի պատասխան առաջընթացի շնորհիվ»,- ասել է նա։



























