Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոստացել է, որ ռուսական ընկերությունները Սիրիայում առավելագույն արտոնություններ են վայելելու շինարարական ու նավթագազային ոլորտներում: Դաշնության խորհրդի անդամ Դմիտրի Սաբլինի խոսքով Ասադը նման խոստում է տվել Ռուսաստանի խորհրդարանականներին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ասադը շեշտել է տնտեսական համագործակցության կարեւորությունը բնակարանաշինության ոլորտում, որն ուղղված է Սիրիայի վերականգնմանը, նաեւ նավթագազային ոլորտում, մանավանդ շելֆի վրա աշխատանքներում»- ասել է Սաբլինը:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Ասադը շեշտել է, որ ռուսական ընկերություններն առավելագույն արտոնություններ կստանան ոչ թե որովհետեւ այդպես է ուզում կառավարությունը, այլ որովհետեւ «դա է սիրիական ժողովրդի կամքը, որը կառավարությունը պետք է կատարի»:



























