Հայաստանում ուզում են «Օտարերկրյա ներդրողների մասին» օրենքում փոփոխություններ կատարել։ Այս մասին ապրիլի 12-ին՝ Երեւանում Գերմանիայի տնտեսական միության (DWV)  ներկայացուցչության բացման ժամանակ, Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի հետ համատեղ ասուլիսին լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Նրա խոսքով՝ պետք է ներդրողների իրավունքների լիակատար պաշտպանություն ապահովող համակարգ։ Դրանում սկզբունքային նշանակություն պետք է տրվի մասնավոր սեկտորի հետ գործընկերային հարաբերություններին, սեկտորը տնտեսական քաղաքականության մեջ ներգրավելուն։

«Պակաս կարեւոր չէ, որ Հայաստանի Սահմանադրության մեջ տնտեսության կառուցվածքը նշվում է որպես սոցիալական ուղղվածությամբ շուկայական։ Առաջինը նման կառուցվածք է ունեցել Գերմանիան դեռ 60 տարի առաջ։ Դա թույլ է տալիս ենթադրել, որ մեր համագործակցությունը կարող է հատկապես բեղմնավոր լինել, եւ մենք կարող ենք նոր տնտեսական իրողություն ձեւավորել մեր երկրում»,- նշել է Արծվիկ Մինասյանը։