Հայաստանի համար գազի գինը պետք է ձեւավորվի այնպես, ինչպես Ռուսաստանի համար։ Հայաստանի կառավարությունը պետք է հասնի դրան։ Այս մասին ապրիլի 12-ին լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։
Հարգելի պարտադիր
ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի
տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Նրա խոսքով՝ հետեւաբար հայկական կողմը պետք է դիմի 2013թ. դեկտեմբերի 2-ին կնքած, գազի գինը ձեւավորող հայ-ռուսական համաձայնագրի վերանայման հարցով։ Մինասյանը հիշեցրել է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԵՏՄ գործընկերներին առաջարկել էր ռազմավարական կարեւորության ապրանքների առքուվաճառքն իրականացնել ազգային արժույթով, մասնավորապես ռուբլով։ «Ցավոք, դեռեւս լիարժեք պատասխան չենք ստացել։ Այդուհանդերձ Հայաստանը ռուսական կողմի հետ բանակցային գործընթացի շատ կարեւոր մաս է համարում»,- հավելել է Մինասյանը։





























