Հայաստանում «Մերիդիան» ոսկերչական ոլորտի ազատ տնտեսական գոտում 2016-ին ակնկալվում է աշխատատեղերի քանակը հասցնել 300-ի՝ 200-300 դոլար միջին աշխատավարձով։ Այս մասին ապրիլի 12-ին լրագրողներին ասել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ այս տարի կարելի է Հայաստանում ոսկերչական արդյունաբերության մեջ 30-տոկոսանոց աճ սպասել։ Գործարարների բարձրացրած հարցերից մեկը դիմումների կազմակերպչական խնդիրներն են։ «Դրանց ուսումնասիրումը եւ թույլտվություններ տալը 35-40 օր է տեւում, ինչը երկար է»,- խոստովանել է նախարարը։
Նշենք, որ հիմա «Մերիդիանում» գործում է 4 ընկերություն՝ «Ջի Դի Եմ Դայմոնդս» ՍՊԸ-ն, «Ֆենսի» ՍՊԸ-ն, «Բագեզյան» ՍՊԸ-ն, «Սամթ Հոլդինգ» ՍՊԸ-ն։ ազատ տնտեսական գոտու ռեզիդենտներն ազատվում են բոլոր տեսակների հարկերից, բացի եկամտահարկից։





























