Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդաչօղլուն խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Թուրքական Nokta պարբերականի փոխանցմամբ՝ CHP-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն պատասխանել է իր նախկին պաշտոնի հետ կապված Էրդողանի քննադատություններին։
Քըլըչդարօղլուն շեշտել է, թե Էրդողանը երկար ժամանակ վարչապետ է եղել եւ մանրամասն ուսումնասիրել է Սոցիալական ապահովության խորհրդի գործունեությունը եւ չի կարողացել գեթ 5 քուրուշի (թուրքական մանրադրամ) պակասորդ գտնել։ «Էրդողանն ինձ ասում է, թե Աթաթուրքի ու Բյուլենթ Էջեւիթի աշակերտն եմ։ Էրդողան, իսկ դուն էլ գողերի վարպետն ես ու ձեր ամբողջ ընտանիքով գողություններ եք արել։
Մարդիկ աղքատության մեջ են, իսկ դու պալատ ես կառուցել։ Այդ պալատը «հարամ» պալատ է»,-ասել է Քեմալ Քըլըչդարօղլուն։
Նշենք, որ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, թե տարիներ առաջ Սոցիալական ապահովության խորհուրդը ղեկավարող Քեմալ Քըլըչդարօղլուն չարաշահումներ է կատարել։





























