Ղրղզստանի խորհրդարանի խոսնակ Ասիլբեկ Ժենբեկովը հրաժարական է տվել երկրի վարչապետի պաշտոնում ավագ եղբոր առաջադրվելուց հետո, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

«Ես երկու անգամ վերընտրվել եմ խորհրդարանի խոսնակի պաշտոնում, ինչի համար շնորհակալ եմ։ Վարչապետի պաշտոնում իմ ավագ եղբոր առաջադրվելու կապակցությամբ ես ապրիլի 10-ից ինքնակամ վայր եմ դնում լիազորություններս»,- նշել է նա։

Նրա ավագ եղբոր՝ Սորոնբայ Ժենբեկովի թեկնածությունն առաջադրվել էր Ղազախստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորների կողմից։ Ենթադրվում է, որ քվեարկությունը կկայանա ապրիլի 13-ին։