ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի հաշվիչների հարցով յուրաքանչյուր խափանման հետ առանձին ուսումնասիրություն կկատարվի։ Այս մասին ապրիլի 13-ին լրագրողներին ասել է ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։
Հարգելի պարտադիր
ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի
տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր առանձին դեպքում խափանումները տարբեր են, նշանակում է, որ բոլորի համար կորուստը հաշվել չի ստացվի։ «Հնարավոր է, որ ինչ-որ տեղ հաշվիչները ավելի քիչ են հաշվել գիշերային ժամերը, ինչ-որ տեղ՝ ավելի երկար։ Այդ պատճառով որոշումները կայացվելու են կոնկրետ դեպքով»,- ասել է Հարությունյանը։
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը 5 մլն դրամով տուգանվել է հաշվիչների՝ ցերեկային սակագնից գիշերայինի անցնելու գրաֆիկում խափանումներ թույլ տալու համար։





























