Հանրապետության տարածքում ապրիլի 14-ին, առավելապես գիշերը եւ օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում, սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում ապրիլի 14-ին, առավելապես գիշերը եւ օրվա երկրորդ կեսին, հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +8+10, իսկ վաղը ցերեկը՝ +18+20 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +7+12,

Կոտայքում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +7+12,

Գեղարքունիքում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +7+12,

Լոռիում՝ գիշերը` +1+5, ցերեկը` +9+13,

Տավուշում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +10+15,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +7+12,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +16+18,

Արարատում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +17+20,

Արմավիրում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +17+20,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0+4, ցերեկը` +7+12,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +17+20,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +8+10, ցերեկը` +15+18,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +10+13,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +11+13։