2016թ. ապրիլի 1-ի դրությամբ Ռուսաստանի արտաքին պարտքն աճել է 0.04 տոկոսով եւ կազմել 516.1 մլրդ դոլար։ Այս մասին նշված է Ռուսաստանի բանկի տվյալներում։
Տարեսկզբին Ռուսաստանի արտաքին պարտքը կազմում էր 515.85 մլրդ դոլար, ընդ որում ԿԲ-ն նշել էր, որ Ռուսաստանի արտաքին պարտքի մակարդակը վերջին 5 տարում նվազագույնի է հասել։
«2016թ. սկզբին պարտքի չնչին աճը (0.2 մլրդ դոլար) արժութային դրական վերագնահատման հետեւանք է, որը գերազանցել է արտաքին պարտքի մարման գործողությունների սալդոն»,- ասված է բանկի հայտարարության մեջ։




























