Վրաստանից Հայաստան 500 կՎ լարումով էլեկտրահաղորդագծի կառուցումը կսկսվի 2017-ին եւ կավարտվի մինչեւ 2018-ի վերջը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Վրաստանի պետական էներգահամակարգ» ԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահ Սուլհան Զումբուրիձեն: Նրա խոսքով, այժմ ռուսաստանյան կողմն արդեն շինարարության մանրամասն նախագիծ է նախապատրաստում: Դրա արժեքը կկազմի 15-20 մլն եվրո, գծի երկարությունը` 40-45 կմ:
Շինարարությունը կիրականացվի Վրաստանի պետբյուջեի հաշվին, չի բացառվում բանկերի միանալը: Բացի այդ, Հայաստանին սահմանակից Մառնեուլի շրջանում 500 կիլովոլտանոց ենթակայան կկառուցվի: Այդ նախագծի մեջ մոտ 17 մլն եվրո կներդրվի: Նախատեսված է շինարարությունն ավարտել արդեն 2016-ի հուլիսին:
Հայկական կողմից ԷՀԳ-ն կմոտեցվի ապագա «Այրում» ենթակայանին, որի վրա մշտական լարման 500/400/220 կՎ փոխակերպիչ կտեղադրեն: Այդ նախագծերը Հայաստանում Հրազդան-Այրում 400-կՎ ԷՀԳ-ի շինարարության հետ միասին թույլ կտան Հայաստանի եւ Վրաստանի էներգոհամակարգերի միջեւ թողունակությունը մեծացնել մոտավորապես 3 անգամ, նշանակում է` ազատորեն էլեկտրաէներգիա փոխանակել:





























