«Գազպրոմ» ընկերությունը ծրագրում է «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը սկսել 2018 թվականի ապրիլի 1-ից: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել է տեղեկացված աղբյուրը:
Ավելի վաղ նշվում է, որ շինարարարությունը կմեկնարկի 2018 թվականին, բայց հստակ ամսաթիվ չէր հաղորդվում:
«Հյուսիսային հոսք 2» նախագծով նախատեսվում է ծովային գազատարի երկու գիծ կառուցել՝ տարեկան 55 մլրդ խորանարդ մետր ընդհանուր հզորությամբ: Բալթիկ ծովի հատակով գազը Ռուսաստանից Գերմանիա կհասնի: Կոնսորցիումի մասնակիցներն են «Գազպրոմ»-ը, E.ON-ը, Shell-ը, OMV-ն, BASF/Wintershall-ը, Engie-ն:
Նախատեսվում է գազատարը շահագործել 2019 թվականի վերջից՝ Ուկրաինայի հետ տարանցման պայմանագրի ավարտին զուգահեռ:





























