ԱՄՆ Կոնգրեսական, Հունաստանի աջակցության խմբի համանախագահ Գուս Բիլիրակիսը միացել է ԱՄՆ նախագահին ուղղված Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օգնությունը դադարեցնելու կոչին՝ հաշվի առնելով նախորդ շաբաթ Արցախի դեմ  Ալիեւի ռեժիմի դաժան հարձակումը:

Կոնգրեսականն իր կոչում, մասնավորապես, նշում է.

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների էսկալացիան եւ մարդկանց մահը եւս մեկ ցավալի հիշեցում է, որ ադրբեջանական բռնությունը չի կարող շարունակվել:

Որպես Հայաստանի աջակցության խմբի անդամ, ես կանգնած եմ բոլոր հայերի կողքին՝ նրանց հիմնարար ազատությունների եւ անվտանգության շահերի պաշտպանության դիրքերում:

Մենք պետք է աշխատենք բոլորի հետ՝ կայուն եւ ընդունելու լուծում գտնելու համար, իսկ շարունակվող հարձակումները նպատակ ունեն միայն ձախողել համաձայնության հասնելու հեռանկարները: Այդ ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, եւ մեր օգնությունն Ադրբեջանին պետք է կանգնեցվի քանի դեռ հարձակումները չեն ավարտվել»: