Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է աշխուժացնել բելառուսա-թուրքական փոխգործակցությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Եկել է պահը աշխուժացնել համագործակցությունը, արդիականացնել օրակարգը, ճշգրտել հարաբերությունների ճանապարհային քարտեզը»,- ասել է նա:
Տվյալ հայտարարությունը Լուկաշենկոն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ:





























