Forbes–ի վարկածով Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում 5 հայ կա: Վարկանիշի 28-րդ հորիզոնականում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, որի կարողությունը գնահատվում է 3.1 մլրդ դոլար: 2016-ին Սամվել Կարապետյանը 26-րդ հորիզոնականից իջել է 28-րդ հորիզոնական:
Երկրորդ տարին անընդմեջ վարկանիշի 56-րդ տեղում է «Ռոսգոսստրախի» նախագահ Դանիլ Խաչատուրովը, որի կարողությունը կազմում է 1.4 մլրդ դոլար:
«Վարդանյան, Բրոյթման եւ ընկերներ» կազմակերպության գործընկեր Ռուբեն Վարդանյանը 92-րդ հորիզոնականից հայտնվել է 81-րդ հորիզոնականում: Նրա կարողությունը գնահատվում է 0.95 մլրդ դոլար:
Նախորդ տարվա համեմատ՝ իր դիրքերն է բարելավել Wooden Fish Agency դիտորդական խորհրդի ղեկավար Ալբերտ Ավդոլյանը, որը 120-րդ հորիզոնականից հասել է 105-րդ հորիզոնական՝ 0.75 մլրդ դոլար ունեցվածքով:
125-րդ տեղում է ՌԵՍՕ խմբի տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Սարգիսովը, որի կարողությունը կազմում է 0.7 մլրդ դոլար: 2015-ին Սերգեյ Սարգիսովը զբաղեցնում էր 106-րդ տեղը:




























