Դ նախագահ Վլադիմիր Պուտինին «ուղիղ կապի» ժամանակ հարցրել են ՌԴ տնտեսության ընթացիկ վիճակի մասին: Նա տնտեսության ներկա վիճակը բնութագրել է ո՛չ սեւ, ո՛չ էլ սպիտակ, այլ «մոխրագույն», հայտնում է Gazeta–ն :

Նրա խոսքով, իրավիճակը դեռ չի շտկվել, բայց միտումը դրական է:

Պետության ղեկավարը նաեւ մի քանի տվյալներ է ներկայացրել ՝ ՀՆԱ-ի անկում մինչեւ 3.3 տոկոս, նշելով սակայն, որ ապագայում ծրագրված է 1.4 տոկոսի աճ:

Նա նաեւ տվյալներ է մեջբերել իր հետ բերած հատուկ աղյուսակից:

Այդուհանդերձ, նախագահը նշել է զգալի աճ գյուղատնտեսության եւ բնակարանաշինության ոլորտներում:

«Ցածր մակարդակում է մնում նաեւ գործազրկությունը՝ 5.6 տոկոս», նշել է նա ու հավելել, որ ռեզերվային հիմնադրամները պահպանվում են: