Ռուսաստանի եւ Հայաստանի կարգավորիչները հունիսին կքննարկեն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատանքի մասին նյութերը: Այս մասին ապրիլի 14-ին լրագրողներին ասել է Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ԵՏՄ ու ԱՊՀ երկրների հակամենաշնորհային քաղաքականության հարցերով միջպետական խորհրդի նիստի շրջանակում:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Նա հիշեցրեց, որ վերջին մի քանի ամսում Պետական հանձնաժողովն ուսումնասիրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի վարքը եւ մրցույթների կազմակերպման խախտումներ հայտնաբերել:  Որոշ դեպքերում դրանք առհասարակ չեն կազմակերպվել, իսկ որոշ դեպքերում ֆիկտիվ բնույթ են կրել: Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նյութերը փոխանցվել են Ռուսաստանի հակամենաշնորհային ծառայությանը: Արդյունքում այդ հարցը կքննարկվի «Ռուսական երկաթուղիների» տնօրենների խորհրդի նիստում:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունն է եւ Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոները: