ՌԴ Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը կուսումնասիրի հայկական մատակարարներ ունեցող ռուսական սուպերմարկետները: Այս մասին ապրիլի 14-ին լրագրողներին ասել է Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ԵՏՄ ու ԱՊՀ երկրների հակամենաշնորհային քաղաքականության հարցերով միջպետական խորհրդի նիստի շրջանակում:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Եվրասիական միության, մասնավորապես Ռուսաստանի շուկաներում եղել են մանրածախ ցանցերի կողմից խտրականության դեպքեր: Նրանք նախընտրում են աշխատել միայն տեղի մատակարարների հետ: Այլընտրանքի բացակայության պայմաններում հայ մատակարարները ստիպված են համաձայնել նրանց պայմաններին: Արդյունքում աճում է մատակարարների գնի հավելավճարը եւ ռուս սպառողի համար ապրանքի գինը: Բացի այդ, մի շարք դեպքերում սուպերմարկետները մանրածախ ապրանքի գինը իջեցրել են մատակարարի հաշվին կամ ձգձգել են վճարումների ժաամկետները:
«Հայկական կողմը բարձրացրել է այդ եւ այլ հարցերը ԵՏՄ գործընկերների առաջ, որոնք համաձայնել են համատեղ հետաքննություն անցկացնել: Մասնավորապես ռուսաստանցիօգործընկերները համաձայնել են ստուգել սուպերմարկետները»,- նշել է Շաբոյանը:




























