Կառավարության եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից այս տարվա մարտին ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներին տրամադրվող սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 537,4 մլն դրամ, ինչը 37 մլն դրամով ավել է նախորդ ամսվանից։ Հունվարի համեմատ սուբսիդավորումն ավելացել է 90 մլն դրամով։ 

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Էներգետիկայի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխհատուցումից օգտվել է ավելի քան 571 հազար բնակիչ-բաժանորդ։ Նախորդ ամսվա համեմատ սպառողների այս խմբում ընդգրկվածների թիվն աճել է 43 հազարով։ Մարտին բնակչության համար սուբսիդավորման ենթակա գումարը գերազանցել է 514 մլն դրամը, ինչը 35 միլիոնով ավել է փետրվարի համեմատ։

Անցած յոթ ամիսներին ընդհանուր առմամբ տրամադրվել է ավելի քան 4,9 մլրդ դրամի փոխհատուցում, գերակշիռ մասը՝ շուրջ 4,8 մլրդ դրամը, բնակիչ-բաժանորդներին։  

Հիշեցնենք, որ կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի որոշմամբ, սուբսիդավորումը տրամադրվում է ամսական մինչեւ 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդներին եւ մինչեւ 500 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող ՓՄՁ-երին՝ 250 կՎտ-ի դիմաց: Փոխհատուցման տրամադրումը կշարունակվի մինչեւ 2016թ. հուլիսի 31-ը։