Գերմանիայի արդարադատության նախարար Հայքո Մաասը հայտնել է, որ նախադատական կարգով է որոշվելու հարցը, թե Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանի մասին հաղորդավար Յան Բյոմերմանի բանաստեղծությունը պետք է համարել երգիծանք, թե հերյուրանք, գրում է Reuters-ը:

Ընդ որում, Մաասը հայտնել է, որ ամեն դեպքում Բյոմերմանի դեմ դատական նիստը կայանալու է՝ անկախ այն հանգամանքից, թե կդրվի դատական հետապնդման հարց, թե ոչ:

Բյոմերմանը երգիծական բանաստեղծությունը կարդացել էր մարտի 31-ին ZDF հեռուստաընկերության եթերում: Նա Էրդողանին մեղադրել էր քրդերին եւ քրիստոնյաներին հալածելու եւ ընդդիմադիր թերթերը փակելու մեջ: