Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվն արդեն 39 է, հայտնել է Կիոդո գործակալությունը: Տարհանման կետերում մոտ    100 հազար մարդ կա: Կումամոտոյի պրեֆեկտուրայում եւ հարեւան Օիտայի պրեֆեկտուրայում, որտեղ եւս ապրիլի   16-ին երկրաշարժ էր տեղի ունեցել,  հիվանդանոցներ է դիմել արդեն մոտ 2000 մարդ:

Ապրիլի 14-ին Կումամոտոյի պրեֆեկտուրայում, որը ճապոնական Կյուսյու կղզու հարավ-արեւմտյան ափին է,    6,5 մագնիտուդով առաջին խոշոր երկրաշարժն է տեղի ունեցել: Մեկ օր անց նույն տեղում 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որն իր ուժով   16 անգամ գերազանցել է նախորդը:  

Հարեւան Օիտայի պրեֆեկտուրայում  5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ընդհանուր առմամբ, հետցնցումները ներառյալ, Կումամոտոյի եւ Օիտայի պրեֆեկտուրաներում ավելի քան   290 երկրաշարժ է տեղի ունեցել: Մոտ 160 հազար ընտանիք առանց լույսի է մնացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: