Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը  հասել է 41-ի, հայտնում է NHK-ը: Երկրաշարժից ամբողջոովին ավերվել է 90 տուն, 800-տ մասամբ վնասվել են:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Կումամոտոյի պրեֆեկտուրայում, որը ճապոնական Կյուսյու կղզու հարավ-արեւմտյան ափին է,    6,5 մագնիտուդով առաջին խոշոր երկրաշարժն է տեղի ունեցել: Մեկ օր անց նույն տեղում 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որն իր ուժով   16 անգամ գերազանցել է նախորդը: