Այսօր՝ ապրիլի 17-ին, տեղական ժամանակով ժամը 03.58-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 7.8 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Էկվադորում:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Մուսինե քաղաքից 28 կմ հեռավորության վրա դեպի հարավ-արեւելք:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 20.2 կմ խորության վրա:

Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7.8 բալ:

Ըստ վերջին ստացված տեղեկատվության՝ երկրաշարժի հետեւանքով կա 41 զոհ. կան նաեւ ավերածություններ: