Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 17-ին, ժամը 22.51-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայում՝ Նորագավիթի կամրջի մոտ, տեղի է ունեցել ավտովթար. անհարաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Hyundai Higer» մակնիշի 4578S պ/հ (վարորդ՝ Ս. Խ.) եւ «Saba Saipa» մակնիշի 35 OT 412 պ/հ (վարորդ՝ 26-ամյա Ա. Ս.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Saba Saipa»-ի վարորդը եւ ուղեւոր՝ 33-ամյա Ա. Ս.-ը դուրս են բերվել տեղի ուժերով:
Փրկարարները վարորդին եւ ուղեւորին մոտեցրել են շտաօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են «Saba Saipa» մակնիշի ավտոմեքենան:
Տուժածները տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ վարորդի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ ուղեւորինը` միջին ծանրության:





























