Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 17-ին, ժամը 22.13-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի խաչմերուկում` դեպի Հայանիստ տանող հատվածում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի 32 LO 301 համարանիշ (վարորդ՝ 26-ամյա Ա. Ա.) եւ «Chrysler» մակնիշի 15 SO 432 համարանիշի (վարորդը բացակայում է) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ՎԱԶ 2121»-ի վարորդը եւ երկու ուղեւորները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից. շտապօգնության աշխատակիցները զննել են նրանց, հոսպիտալացման կարիք չի եղել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել «ՎԱԶ 2121»-ի գազի բալոնի փականը: