Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները, թմրամիջոց ապօրինի պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 37-ամյա Սամվել Հ.-ին, ում վերնաշապիկի գրպանից հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված կանեփանման, դարչնականաչավուն, չոր զանգված:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սամվել Հ.-ն հայտնել է, որ նշված զանգվածը 2015 թ. սեպտեմբերին Սպիտակ քաղաքի ավտոկայանի տարածքում իրեն տվել է Պավել Խ.-ն /մահացել է 2016 թ./, որը պահել էր իր մոտ, ծխելու նպատակով:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: