Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 201-2017թթ նոր ուսումանական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի չափով` խրախուսելու եւ նպաստելու բարձր առաջադիմությամբ եւ միեւնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, որոնք սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով:
Հայ կրթական հիմնարկության կառավարման խորհրդից NEWS.am-ին հայտնում են, որ մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգում 2016 թ-ի սեպտեմբերից արդեն 2-րդ կուրսում սովորող եւ բարձր կուրսերի ուսանողներ (այդ թվում ե՛ւ մագիստրանտներ ե՛ւ ասպիրանտներ):
Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաեւ Արցախում եւ Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, որոնց ակադեմիական միջին նիշը առնվազն 3. 7, 15, 7 կամ 74 միավոր է։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը, որը կարող եք ներբեռնել http://www.aefweb.org/scholarships/?page_id=23 կայքից, եւ 2016
մայիսի 18-ից մինչեւ հունիսի 6-ը (10:30-ից մինչեւ 17:30-ը ) ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` (Մաշտոցի 13, Դերասանի տուն):
Մանրամասն պարզաբանումների համար կարող եք դիմել Արմինե Հարոյանին հետեւյալ
հեռախոսահամարով` (374 10) 53 14 85 (զանգեն միայն ուսանողները եւ ոչ ծնողները) կամ
գրել [email protected] հասցեին:





























