Բաքվում հերթական ողբերգական սպանությունն է տեղի ունեցել: ԱՊԱ գործակալության տվյալներով, ոմն Էլշադ Դավուդով (ծնվ. 1977 թ.) դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել քրոջը՝ Թուրանե Դավուդովային (ծնվ. 1982 թ.): Աղջիկը հիվանդանոցում մահացել է:
Է.Դավուդովը ձերբակալված է: Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել:
Նշենք, որ անզեն կանանց, քույրերի, մայրերի եւ նույնիսկ երեխաների հանդեպ նման դաժան հաշվեհարդարների մասին տեղեկություններ ադրբեջանական մամուլում հաճախ են հայտնվում:





























