Ռուսաստանը պատրաստ է արգելել Թուրքիայից սմբուկի ներկրումը: Այս մասին հայտարարել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը:
«Մենք հիմքեր ունենք սմբուկի ներկրումը փակելու համար: Ես թվեր չգիտեմ, բայց ամփոփեցինք մոնիթորինգի արդյունքները, մենք բոլոր հիմքերն ունենք ներկրումն արգելելու համար»,- Դանկվերտի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոսսելխոզնադզորը պատրաստվում է արգելել Թուրքիայից բուսաբուծական արտադրանքի ներկրումը:





























