Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 18-ից 19-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքերը բացահայտվել են:

Բացահայտվել է գողության` 8, կողոպուտի` 4, խարդախության 14 և յուրացման 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 և խուլիգանության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: