Բաքվում զավեշտալի դեպք է տեղի ունեցել. երկու կանայք ոստիկանների են ծեծել:

Ըստ minval.az-ի, շրջանային ոստիկանության աշխատակիցները գնացել են վիճակի մի օբյեկտի գործով հանգամանքները պարզելու: Հայտնի է, որ մեկ տանն ապրող երկու ընտանիքները չեն կարողացել կիսել մեքենայի լվացման կետը, ինչի պատճառով նույնիսկ ոստիկանություն են դիմել:

Իրավապահները կողմերից պահանջել են ժամանակավորապես դադարեցնել շահագործել օբյեկտը, մինչեւ որոշեն, թե ի վերջո ում է այն պատկանում, սակայն բնակիչները դիմադրել են: Այդ հողի վրա էլ քաղաքացիների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ կոնֆլիկտ է ծագել:

Կոնֆլիկտի ընթացքում 1961 թվականին ծնված Նիգյար Իբրահիմովան, նրա դուստրը՝ 1991 թվականին ծնված Ռաբիյա Իբրահիմովան եւ որդին՝ 1980 թվականին ծնված Անար Իբրահիմովը հարձակվել են իրավապահների վրա եւ նրանց դեմքի եւ գլխի շրջանում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ պատճառել: Վեճի արդյունքում 5 ոստիկան է տուժել:

Սակայն խուլիգանության փաստով իրավապահները պատասխանատվության են կանչել միայն Անար Իբրահիմովին, չնայած նա ոստիկաններին ծեծել է մոր եւ քրոջ հետ: