Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 19-ին, ժամը 10.12-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղի մոտակա ձորում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է Կարբի գյուղի խմելու ջրի խողովակը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը: