Հայաստանը պետք է շարունակի զարգացնել իր արդյունաբերությունը։ Այս մասին ապրիլի 19-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը, ասել է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Նրա խոսքով՝ ապագայում ագրեսիային դիմակայելու համար անհրաժեշտ է զարգացնել արդյունաբերությունը, այդ թվում՝ հետագա քայլեր ձեռնարկել ռազմաարդյունաբերական սեկտորի կայացման համար։ Անհրաժեշտ է արժութային շահ ներգրավել ապրանքների մրցունակության բարձրացման եւ դրանց արտահանման աճի միջոցով։ «Օտարերկրյա ներդրումների պակասի դեպքում պետք է արժույթի հոսքի պակասը լրացնել գոնե արտահանման միջոցով»,- հավելել է Խաչատրյանը։