Ադրբեջանական քարոզչամեքենան, սենսացիաների հետեւից վազելով, խեղաթյուրել է ղազախյան լրատվամիջոցների հրապարակումները:
Այսպիսով, ադրբեջանական haqqin.az կայքում այսօր հաղորդագրություն էր հայտնվել այն մասին, որ Ղազախստանում «հակահայկական քայլեր» են սկսվել: Հաղորդագրության մեջ նշվում է,որ Աստանայում Լեւոն Միրզոյանի անվան փողոցը որոշել են անվանափոխել հայտնի ակադեմիկոս Կանիշ Սատպաեւի անունով: Կայքի կարծիքով այս հակահայկական դեմարշը պայմանավորված է նրանով, որ Հայաստանում անվանափոխել են Նազարբաեւի անվան փողոցը: 
Սակայն պարզվել է, որ ադրբեջանցի քարոզիչները, ձգտելով սրել հայ- ղազախական հարաբերությունները, իջել են ամենասովորական ստի մակարդակին: Միրզոյանի անվան փողոցի անվանափոխությունը ոչ մի առնչություն չուներ Նազարբաեւի անվան փողոցի անվանափոխության հետ: Իրականում փողոցը մեկ տարի առաջ էր անվանափոխվել, 2015-ի ապրիլին: Ավելին՝ քաղաքապետարանի որոշումը վերաբերում էր ոչ թե հատկապես Միրզոյանի անվան փողոցին, այլեւ Աստանայի 15 այլ փողոցների: