2016թ. ապրիլի 18-ից 22-ը հակաականային գործունեության ոլորտում փորձի փոխանակման նպատակով Հայաստան է ժամանել Ուկրաինայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը` շրջակա միջավայրի անվտանգության եւ հակաականային գուծունեության վարչության պետ Մաքսիմ Կոմիսարովի գլխավորությամբ:
Ապրիլի 19-ին ուկրաինական պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել հակաականային գործունեության կազմակերպման հարցերի շուրջ, ինչպես նաեւ քննարկվել է տվյալ ոլորտի աշխատանքները կանոնակարգող նորմաիրավական բազան:
Այցի շրջանակներում նախատեսվում է նաեւ պատվիրակության այցը ՀՀ ՊՆ ականազերծման կենտրոն:
































