Թուրքիայի սահմանապահ զորքերը շարունակում են գնդակահարել սիրիացի կանանց եւ երեխաներին, որոնք փորձում են հատել թուրք-սիրական սահմանը զինված հակամարտությունից փախչելու համար, գրում է The Times-ը։

Թերթը հայտնում է եւս 8 սպանված սիրիացիների մասին, որոնք հիմնականում կանայք եւ երեխաներ են եղել։  Խումբը փորձել է հատել սահմանը մաքսանենգավորների կողմից գործածվող լեռնային ճանապարհով, երբ թուրք սահմանապահները կրակել են նրանց վրա։

«Նրանք սպանում են անզեն մարդկանց։ Այնտեղ փոքրիկ աղջնակ կար՝ հրազենային վիրավորում ստացած, մենք չկարողացանք նրա համար ոչինչ անել։ Մի տարեց տղամարդ եւ կին կորան։  Ըստ երեւույթին, նրանց նույնպես սպանել են»,- պարբերականին ասել է հալեպցի իրավաբան Աբդմունեմ Քաշքաշը, ում հաջողվել էր հատել սահմանը։