Ապրիլի 19-ին, ժամը 18.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Քոչարյան փողոցի եւ Գայի պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տղան վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 183 կմ-ին վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու եւ նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























