ԼՂՀ ԱԺ նախագահը շնորհակալական նամակ է ուղարկել Բասկերի երկրի խորհրդարանին՝ապրիլի 2-ին ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների վերաբերյալ հռչակագիր ընդունելու առթիվ:

«Այս հռչակագիրը չափազանց կարեւոր է Արցախի ժողովրդի համար: Սա ոչ միայն քաղաքական փաստաթուղթ է, որը կոչ է անում  զինադադարի անհապաղ վերականգնման ու ամրապնդման  եւ, միանշանակ, սատարում է բանակցությունների ու ժողովրդի կամարտահայտության միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը, այլ նաեւ շատ կարեւոր ուղերձ է, որ մենք միայնակ չենք՝ խաղաղ, անվտանգ եւ ժողովրդավար ապագայի համար մեր պայքարում, եւ չնայած մեզ բաժանում են հազարավոր կիլոմետրեր, այնուամենայնիվ,  մենք միավորված ենք նույն տեսլականի եւ նույն արժեքների շուրջ»,- ասված է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի շնորհակալական նամակում, որը ուղղված է Բասկերի Երկրի խորհրդարանի նախագահ Բակարտչո Տեխերիա Օտերմինին:

Նշենք, որ հռչակագիրը ընդունվել էր ապրիլի 14-ին: