Ապրիլի 20-ին մարդասիրական պաշարով բեռնված 2-րդ ավտոշարասյունը` կազմված 4 բեռնատար մեքենաներից, ՀՀ ԱԻ նախարարությունից ուղեւորվել է Արցախ:

ԱԻՆ-ից NERWS.am-ին հայտնում են, որ նախարարությունը շարունակում է համագործակցությունը Արցախին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու պատրաստ անհատ քաղաքացիների ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Էջմիածնի հայորդաց տունն Արցախին նվիրաբերել է 36 արկղ սննդամթերք: ՌԴ ՊՆ N21 Քանաքեռի ռուսական դպրոցի աշակերտների կողմից հավաքագրվել է 2 արկղ հիգիենայի պարագաներ եւ հագուստ, Հայ-հունական պետական քոլեջի սաների կողմից` սննդամթերք: Արցախին մարդասիրական օգնության շրջանակներում 7000 միավոր բախիլ եւ բժշկական դիմակ է հատկացրել «Եվրոֆարմ» ընկերությունը: «Բոլտն» ընկերությունն արցախահայերի համար հավաքագրել է 6 արկղ հիգիենայի պարագաներ:

ԼՂՀ-ին մարդասիրական մեծ աջակցություն է ցուցաբերել «Ռուսաստանի հայերի միություն» համառուսական հասարակական կազմակերպության Կրասնոդարի երկրամասի տարածքային միավորումը` նվիրաբերելով

• սառնարաններ (Арь морозильный F400S- 300кг, Ларь морозильный F500S-200кг)` 5 միավոր

• ներքնաշոր` 6 տոպրակ

• սննդամթերք` 1 արկղ

• մակարոն` 78 պարկ

• ընտանեկան օգնություն` 11 արկղ

• շաքարավազ` 22 պարկ (50 կգ-անոց)

• ձավար` 1 պարկ

• ալյուր` 212 պարկ

• հագուստ` 38 տոպրակ

Ապրիլի 9-19-ն Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերած այլ կազմակերպությունների, անհատների եւ առաքվող ապրանքի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքում` նյութին կցված հղումով:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական օգնությունը համակարգելու, հաշվառելու, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով պարենային, բժշկական եւ նյութական այլ պաշարների կուտակման գործընթացը եւ նպատակային օգտագործման կազմակերպումը վերապահվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: