Ապրիլի 20-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում՝ հատուկ միջոցառումների դահլիճում, կայացավ համերգ մեցոսոպրանո Մարիամ Սարգսյանի, դաշնակահար եւ կոմպոզիտոր Արթուր Ավանեսովի եւ կլարնետահար Յուլիանա Միլկիսի մասնակցությամբ։

Համերգը բացեցին Ավանեսովն ու Միլկիսը Կոմիտասի Apricot Tree կատարմամբ։

Այնուհետեւ բեմում հայտնվեց Մարիամ Սարգսյանը։ Ձայնի խորը, հարուստ եւ նուրբ նրբերանգներով նա կատարեց Ռոմանոս Մելիքյանի «Զմրուխտի» շարքից երեք երգ՝ «I am a nightingale», «The night tumbled down», «You sparkle», երկու երգ Նահապետ Քուչակի «Չորս հայրեններ» շարքից՝ «I was of those birds», «Soul of my soul», Ֆեդերիկո Գարսիա Լորկայի բանաստեղծությունների հիման վրա կազմված ցիկլը եւ Ալեքսանդր Հարությունյանի «The monument to my mother» ցիկլից 3 կատարում։ 
Ֆրանսիահայ երգչուհուն ելույթը առանձնանում էր հուզական հագեցվածությամբ։

Տիգրան Մանսուրյանի «Lullaby for the Knight»-ը կատարած Արթուր Ավանեսովը նորից նվաճեց դահլիճը ռոյալի վիրտուոզ կատարմամբ։ Թվում էր՝ երաժիշտը ձուլվել է գործիքին, դարձել մեկ միասնություն, մեկ օրգանիզմ։

Հայ հանդիսատեսը նաեւ բարձր գնահատեց կանադացի կլարնետահարի բեմական հմայքը։ Նա կատարեց վրացի կոմպոզիտոր Գիի Կանչելիի ստեղծագործությունները։ Միլկիսը կրկին յուրաքանչյուր նոտայով զրուցում էր իրեն ողջունողների հետ՝ նրանց վստահելով իր ամենանվիրական մտքերն ու զգացմունքները։

Դահլիճում էր մաեստրո Տիգրան Մանսուրյանը։